ԱԳ նախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին վերջերս Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատեց Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել