HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի 1-3 տեղերը հայտնի են

ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի հերթական նիստն էր գումարել: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նիտում քննարկվել են հետընտրական զարգացումներին վերաբերող թեմաներ, ինչպես նաեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր:

Ըստ մամուլի խոսնակիn` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդը` միջազգային գրոսմաստեր, շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի  ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ցուցակի մյուս տեղերը դեռ հայտնի չեն:

Էդուարդ Շարմազանովի ասելով` կառավարության փոփոխության եւ կադրային հարցեր չեն քննարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter