HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Ռուբեն Ջաղինյանին

Ըստ հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի հոդված 28-ի` «Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը»:

Բացի այդ, Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է «...հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»:

Սրտի խորը կսկիծով պետք է փաստենք, որ ձեր հաղորդաշարերի և հաղորդումների ժամանակ կնոջ` իբրև հասարակության տարբեր շերտերի և սոցիալական խմբերի անդամի շահերն ընդհանրապես հաշվի չեն առնվում: Ավելին, հանրային հեռուստաեթերում կինը պատկերվում է ՄԻՄԻԱՅՆ իբրև ապրանք, իբրև իշխող վարչակարգի «պայծառ» գաղափարախոսության պարտադրանքը կրող օբյեկտ, իբրև հայրիշխանական կարծրատիպերի մեջ տեղավորվող ճնշված մի կերպար՝ բացառելով մարդու ինքնությունն ու արժանապատվությունը:

Հաշվի առնելով ձեր ղեկավարած տարիների ընթացքում գործադրած ապարդյուն ճիգերը` երաշխավորելու Հայաստանի Հանրապետությունում «հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը», հաշվի առնելով այն, որ Հայաստանում «արգելվում է հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը», ինչպես նաև, մեղքներս ինչ թաքցնենք, հաշվելով հանրային հեռուստաընկերության վրա բյուջեից կատարված ծախսերը (միայն 2011թ. ընթացքում՝ 3427882000.0 դրամ), պահանջում ենք տրամադրել մեզ ուղիղ եթեր օրական 12 ժամ տևողությամբ՝ հանրությանը լսելի դարձնելու այլ տեսակետ և այլ մոտեցումներ, որոնք զուրկ են արհեստական բնութագրումներից և համահունչ են այսօր ՀՀ-ում ապրող կնոջը:

Եղիր իրատես, պահանջիր անհնարը:

Fem TV կանանց օթյակ

Մեկնաբանություններ (1)

kara
Fem TV կանանց օթյակ>>>>???????? karces te masonakan ban ka sra mej..Jaxinyan sranc eter chtas, vtangavor en...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter