HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսախցիկները տեղադրվում են բնակչության անվտանգության համար

Երևանի ավագանու՝ այսօր տեղի ունեցած 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստում քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետն ավագանու հաստատմանն է ներկայացրել Երևանի ավագանու նախկինում ընդունած մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի ընդունած որոշումներին հավանություն տալու մասին հարցերը:

Երևանի մետրոպոլիտենում տեսախցիկներ տեղադրելու նպատակով գումարի հատկացման հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետը նշել է, որ ծրագիրը, ըստ էության, քաղաքապետարանի կողմց մշակվող «Անվտանգ քաղաք» հայեցակարգի մաս է կազմում և իրականացվում է բացառապես բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Նա առաջարկել է կողմ քվեարկել առաջարկությանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետն ավագանու հաստատմանն է ներկայացրել բնակարաների օտարման և Երևան համայնքի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերից քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին որոշման նախագծերը, որոնք, միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են ավագանու հավանությանը:

Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսը ձեռնպահ են քվեարկել: Որոշումը, սակայն, ձայների մեծամասնությամբ ընդունվել է: 

Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև օրակարգում ընդգրկաված մնացած բոլոր հարցերին: 

Նիստի վերջում քաղաքապետարանի աշխատակազմի անդամներին ուղղված ավագանու անդամների հարցերը վերաբերել են տրանսպորտի, քաղաքաշինության , բարեկարգման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների: Բարձրացված բոլոր հարցերին տրվել է սպառիչ պատասխան, իսկ որոշ հարցերի առնչությամբ քաղաքապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter