Կին լուսանկարիչների ցուցահանդեսների մրցույթ
«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը հայտարարում է Հայաստանում բնակվող կին լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսների մրցույթ:
Մրցույթի արդյունքում ընտրված հեղինակների աշխատանքները կներկայացվեն անհատական ու խմբակային ցուցահանդեսներում ու կատալոգում: Խմբակային ցուցահանդեսը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) 2013 թվականի հուլիսին, անհատական ցուցահանդեսները՝ 2013 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին:
Աշխատանքների ընտրությունն ու ցուցադրությունը կկատարեն արտերկրից հրավիրված համադրողներ: Խմբակային ցուցահանդեսը կհամադրի Սվետլանա Բաչեվանովան` ֆոտոլրագրող, համադրող, «Ֆոտոէվիդենս» նախագծի հիմնադիր ու հրատարակիչ, fotoevidence.com:
Ցուցահանդեսների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ տեղեկություններն ու աշխատանքները [email protected] հասցեին:
- Անուն, ազգանուն
- Հեռախոս
- Կենսագրություն (առավելագույնը 200 բառ), ներառել անհատականցուցահանդեսների մասին տեղեկատվություն:
- Փաստագրական լուսանկարչական նախագիծ/ֆոտոպատմություն (1-2), ընդգրկել առավելագույնը 20 լուսանկար, մինիմալ 1024 կետերկարություն, 72 dpi խտություն: Ընդունվում են նաեւ մուլտիմեդիաաշխատանքներ:
- Նախագծի կամ ֆոտոպատմության նկարագիրը (առավելագույնը 200բառ), յուրաքանչյուր լուսանկարի մակագրությունը:
Հայտերը պետք է ներկայացնել անգլերեն լեզվով:
Վերջնաժամկետը 2013 թվականի մարտի 18-ն է: Վերջնաժամկետից ուշուղարկված կամ ոչ ամբողջական հայտերը չեն ընդունվելու:
«4+»-ը հայ ֆոտոլրագրողների ու դոկումենտալ լուսանկարիչների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում ֆոտոլրագրության ու դոկումենտալ լուսանկարչության զարգացումն է, ինչպես նաեւ ոլորտում խնդիրների բարձրաձայնումը, ԶԼՄ-ներում լուսանկարների կարեւորումը:
Ցուցահանդեսների կազմակերպումը իրականացվում է Բաց Հասարակության հիմնադրամների արվեստ եւ մշակույթ ցանցային ծրագրի աջակցությամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ-փոստի հասցեին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել