HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտանիքն ամուր է, երբ առողջ է մայրը»

Ամեն ինչ աշխարհում ոչինչ է դառնում, երբ մարդ կորցնում է առողջությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, շնորհավորելով կանանց, ասաց հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց առողջության կենտրոնի համահիմնադրին նման կենտրոն ստեղծելու համար, որի հաջողությունների մասին խոսում են շուրջ 4000 փրկված կյանքեր:

«Օգնում ենք բազմահազարավոր ընտանիքների հաղթահարել դարի չարիքը՝ քաղցկեղը, որի մասին արդեն կարող ենք հանգիստ հայտարարել, որ բուժվում է կանխարգելման միջոցով»,- ասաց Հակոբյանը:

«Ուզում եմ՝ կանայք լինեն առողջ ու տոնը նշեն ոչ միայ մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլև ամբողջ տարին: Ուզում եմ, որ ամուր լինեն ընտանիքները, եթե ամուր է ընտանիքը, ամուր է նաև պետությունը: Իսկ ընտանիքն ամուր է, երբ առողջ է մայրը»,- ավելացրեց Խաչանուշ Հակոբյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ առանց կնոջ կյանքն առաջ չի գնա, քանի որ կինն է ստեղծողը, ծնողը և դաստիարակողը. «Մենք ամենաուժեղ արարածն ենք, և եթե այնպիսի հեղափոխություն լինի, որ կանայք վերցնեն ամբողջ աշխարհի իշխանությունը, այս աշխարհը շատ ավելի լավը կլինի, քան այսօր է»:

Պատգամավորի խոսքերով, կնոջ կյանքում ամենակարևորը տղամարդն է. կանայք այնքան խելացի պետք է լինեն, որ ճիշտ տղամարդ լինի իրենց կողքին: Իսկ այն կանանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, ցանկացավ լավատեսություն և հավատ:

Համամատեղ ասուլիսի ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն էլ կանանց կոչ արեց ակտիվ լինել իրավական պետության կառուցման գործում. «Մենք ունենք շատ հիասքանչ երկիր, որի նմանը չկա աշխարհում: Ցանկանում եմ ունենալ նաև այնպիսի պետություն, որի նմանը չի լինի աշխարհում»: Ապա նաև հավելեց, որ ճիշտ է՝ ԱԺ-ում 131 պատգամավորներից միայն 14 են կանայք, բայց ինքը չի կարծում, որ գտնվում են տղամարդկանց աշխարհում: Իհարկե, կցանկանար, որ կանանց թիվը խորհրդարանում ավելի շատ լիներ, քանի որ վստահ է՝ եթե կինը կարգի է բերում տունը, նույն հաջողությամբ կարող է կարգի բերել ցանկացած գերատեսչություն:

«Զիվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն էլ շնորհավորեց բոլոր այն կանանց, ովքեր թե պատերազմի ժամանակ, թե զինադադարից հետո կորցրին ամենաթանկը, քանի որ որդուց ավելի թանկ բան չկա. «Աստծուն խնդրում եմ, որ մենք լինենք վերջին մայրերը, որ մշտական ձեռք բերեցինք սևը՝ կորցնելով մեր որդիներին: Հայրենիքը միակն է, և եթե հարկ լինի, մենք՝ որդեկորույս մայրերս, պատրաստ ենք նորից պաշտպանել հայրենիքը մեր որդիների փոխարեն»:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանություններ (1)

ADAM
pah pah pah kanac patjarov ashxarhn e het mnum, polor charutyan axpuyr@,paterazmneri,snangacman,KIN A sksac ADami xapveluc menjev mer orer@.(HUSAM CHEG JNJI KRACS)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter