HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեղափոխություն յարս». Ֆեմ մանիֆեստ (վիդեո)

«Ցտեսություն իշխանություն» ակցիաների շրջանակում Ազատության հրապարակում հրապարակված Ֆեմ Մանիֆեստ, Հեղափոխություն յարս: Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ: 

Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ: 

Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի: 

Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ: 

Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ: 

Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը: 

Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե չլինել, ամուսնանալ թե չամուսնանալ, երեխա ունենալ, թե չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ, թե առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը: 

Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս: 

Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները: 

Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել: 

Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու: 

Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները: 

Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի:  

Մարտի 8, 2013

Ք. Երևան, ՀՀ

Մեկնաբանություններ (4)

Նարեկ
Մեկը լինի հարցնի` ի՞նչ իրավունքով ես երեխայիդ փոխարեն ընտրում` ամբողջական ընտանիքում մեծանա՞ թե ոնց... Երկրորդ` հոգևորականությունը մասնագիտություն չէ որ ուզենաս հոգևորական լինել. էդ ոնց որ ես ասեմ` ուզում եմ մայր լինել. դա կոչում է` ձեր մայրության մենաշնորհային կոչման հետ համեմատելի գուցե... Եւ երրորդ` Ա՛յ մարդ, ես Աստծուց գոհ ու շնորհակալ կլինեի եթե ինձ աղջիկ ստեղծած լիներ, ամուսնանայի, մայր դառնայի, երեխաներիս դաստիարակությամբ զբաղվեի, տնային գործերը անեի, ամուսնուս պոկված կոճակները կարեի, նրան քաջալերեի իր արտաքին գործերի մեջ` իսկ դուք ընկել եք ինչերի հետևից` փոխանակ ճիշտ գնահատեք ձեր թանկագին ու երբեմն անգնահատելի դերը հասարակության մեջ:
fred
Fem@ kstana amen inch, da Serjizmin dem che.
Դավիթ
Սրանք փորձում են պայքարել հիմնարար հասարակական-քաղաքակրթական ինստիտուտների դեմ. բացահայտ ա, որ ոչ դրանց էությունն են հասկանում, ոչ իրանց քայլերի վտանգավորությունը: պայքարում են ոչ թե ինչ-որ կոնկրետ համակարգի դեմ, այլ՝ ընդհանրապես համակարգայնության: մի հիսուն տարի առաջ մի ուրիշ տեղ նման լոզունգ եղել է «կորչի ամեն ինչ, կեցցե սեքսը», շատ վատ ՀԵՏԵՎանքների ա հանգեցրել: Ոնց որ մեր դասախոսներից մեկն էր ասում. «սեփական սեռական օրգանից կախվածությունն ավելի մեծ ազատություն չի, քան ընտանիքից կամ պետությունից կախվածությունը»: Եթե սրանց մի հատ հայկական զորամաս տանեն, մինչև «հոգու խորքը» բավարարեն, աշխարհայցքները տրամագծորեն կփոխվի, հիմա ուղղակի սեռաքաղցից խելագարված են, ուզում են «բարձր ձայն հանեն»...
անահիտ
Դավիթ, եթե ուզում ես հետևել դասախոսիդ, հետևիր, առանց վիրավորելու մյուսներին, առանց հայկական զորամաս տանելու, առանց բորբոքված երևակայությանդ զոռ տալու, եթե չես ուզում ինքդ սեռաքաղց երևալ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter