HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես՝ Փարիզում

ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մարտի 8-ին` Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատասխան ռեգիոնալ խմբերը: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը  ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈւՆԵՍԿՕ-Ւ Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈւՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիներ։

Ցուցահանդեսին, որը տևելու է մինչև մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաև Ֆրանսիան, Բոլիվիան, Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը և Նիդեռլանդները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter