«Չորրորդ ինքնիշխանությունը». Ալրաղացի Լյովիկը վերադառնում է
Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլևս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի «գործիչներից» մեկի` Ալրաղացի Լյովիկի` Լևոն Սարգսյանի աստղը:
Թերթը հիշեցնոմ է, որ ոչ վաղ անցյալում Լևոն Սարգսյանր համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում և վստահում էր Սերժ Սարգսյանը: Ավելին` ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լևոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լևոնն իր հերթին որդուն անվանակոչել էր Սերժի անունով` արդյունքում «ստանալով» Սերժ Սարգսյան:
Սակայն այնպես ստացվեց, որ Լևոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, և նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց «իգնորի» ենթարկել Լևոն Սարգսյանի նմաններին: Արդյունքում` Լևոն Սարգսյանը հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած «տնտեսական գործիչների» շարքերը:
Լևոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տևական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրը:
Մինչդեռ, թերթի տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերած պարուհի աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, «Ախ Թամարի» նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուները կարող են դիմել մենեջերին և պարուհուն իրենց հետ տանել: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:
Թերթը խոստանում է հընթացս ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը, և արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիզ ակումբի` վերը նշված ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել