HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ` «Կառուզո» տաքսիի տեխսպասարկման կետում

Մարտի 8-ին` ժամը 23.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ գտնվող՝ «Կառուզո» տաքսի ծառայությանը պատկանող ավտոտեխսպասարկման կետում:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.40-ին, մարվել` 23.54-ին:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ այրվել է «Սամանտ» մակնիշի Տ4801 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը և էլ.մալուխներ (10 գմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter