Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից իշխանության ներկայացուցչին վիրավորելու մեղադրանքով հետախուզվողը
Մարտի 8-ին` ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Արման Գ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչին վիրավորելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արման Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել