HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանների պալատում ընտրություններ են

ՀՀ փաստաբանների պալատում ընտրություններ են. փաստաբաններն ընտրում եմ խորհրդի անդամներ: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 09.00-ին եւ կավարտվի ժամը 17.00-ին: Ինչպես «Հետքին» տեղեկացրին փաստաբանների պալատից, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության` CEELI Inc.-ի Հայաստանյան ներկայացուցչությունը:

Նշենք, որ պալատի խորհուրդը բաղկացած է 12 փաստաբանից, եւ այդ տեղերի համար պայքարում է 31 փաստաբան: Ընտրության համար տպագրվել է 1418 հատ քվեաթերթիկ:

Խորհրդի ներկայիս կազմից, խորհրդի նոր կազմում լինելու համար, առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Գևորգ Գյոզալյանը, Մելանյա Առուստամյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Սիմոն Բաբայանը, Ռուբեն Հակոբյանը եւ Կարեն Մեժլումյանը:

Իսկ թեկնածուները հետեւյալ փաստաբաններն են` Կարապետ Աղաջանյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Թամարա Բաղդասարյանը, Լեւոն Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գեւորգ Գյոզալյանը, Արմեն Գրիգորյանը, Կրոմվել Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Խուրշուդյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Հակոբյանը, Հարություն Հարությունյանը, Նելլի Հարությունյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արթուր Ղազարյանը, Հովհաննես Մաթևոսյանը, Կարեն Մեժլումյանը, Վահագն Մնացականյանը, Նորիկ Նորիկյանը, Հովհաննես Չամսարյանը, Լուսինե Սահակյանը, Կարեն Սարդարյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Անդրանիկ Վահանյանը, Վարուժան Վարդանյանը, Դավիթ Վարդիկյանը, Երվանդ Վարոսյանը եւ Մարտուն Փանոսյանը:

Մեկնաբանություններ (1)

Qiso
hetq karoxa karen mejlumyani mardiq eq ira masin jisht baner em asum ceq meknabanum,erevi arden dzem masin el karelia grel urish terterum vor hamagorcaqcum eq ira ten

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter