HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ համաձայնության են եկել ԲՀԿ, «Ժառանգությունն» ու ՀՅԴ

Քիչ առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում ավարտվել է դեռ երեկ սկսված երեք խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների քննարկումները` մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ:

Երեկ վերջնական որոշում չէր կայացվել, եւ այսօր «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են ընտրություններին վերաբերող հարցը:

Քննարկմանը ԲՀԿ-ից մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Վարդան Oսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ՀՅԴ-ն ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Արմեն Մարտիրոսյանը որեւէ տեղեկություն չփոխանցեց, թե ինչ համաձայնության են եկել քննարկման ժամանակ: Նա ասաց, որ այդ հարցերով դիմենք կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, իսկ վերջինս էլ չի պատասխանում հեռախոսազանգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter