HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարդերը՝ հանուն առողջ մանկության». հեղինակային երգի երեկո 3-ամյա Նելլի համար

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է «Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով հեղինակային երգի երեկո՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ: «Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով այս համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա մարտի 13-ին` ժամը 19:00-ին, Տիկնիկային թատրոնի դահլիճում:

Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են`Արմինե Հայրապետյանը, Վախթանգ Հարությունյանը, Դավիթ Ամալյան, Էդուարդ Զորիկյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Վարդան Գալստյանը, Վահե Քոչարը և այլոք:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի սուր լեյկոզ հիվանդությամբ տառապող 3-ամյա Նելլի Պետրոսյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (055) 502544 կամ (093) 373238 հեռախոսահամարներով, կամ այցելել Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի դրամարկղ՝ Սայաթ -Նովա 4 հասցեով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:

Այս համերգը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով հինգերորդն մեծ համերգն է: «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

3-ամյա Նելլի Պետրոսյանի մոտ բոլորովին վերջերս հայտնաբերել են սուր լեյկոզ: Հետազոտություններից հետո պարզվել է, որ փոքրիկին անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Բժիշկները առավելագույնը 15 օր են տվել ՝ երեխային Գերմանիա տեղափոխելու համար:
Նելլի բժշկական փաստաթղթերը և նկարները կարող եք գտնել այստեղ ՝ (
http://www.facebook.com/media/set/?set=oa.547462148626764&type=1) :
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝  Ameriabank – 15700 - 15384100100 (AMD), 15700 – 15384100101  (USD), 15700-15384100158 (RUB): Հաշվեհամարները բացված են փոքրիկի ՝ Նելլի Պետրոսյանի անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter