HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն, «Ժառանագությունն» ու ՀՅԴ-ն կրկին համաձայնության չեն եկել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում ավարտված երեք խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների քննարկումներում դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: «Վերջնական որեւէ բան դեռ չկա»,-ասաց Ա. Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի հրավերով եւ մասնակցությամբ, ինչպես նաեւ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասնակցությամբ  արդեն 2  օր է խորհրդակցություններ են գնում` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ:

Հարցին, թե նորից հանդիպելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվել է, Աղվան Վարդանյանն ասաց, որ «կարելի է այդպես ասել» եւ շարունակեց. «Այսպես, թե այնպես խորհրդակցությունները շարունակվելու են: Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ու կարծիքն ունի: Մեր դեպքում հստակ է` մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը եւ ամեն ինչ անել դրան հասնելու համար: Քանի դեռ քննարկումները շարունակվում են, այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել»:

Մեկնաբանություններ (1)

sam
karap@ xetsgetin@ ev gayladzuk@,ays patmutyun@ mi krkneq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter