HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը

ԲՀԿ-ն առանձին չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, եթե ցուցակը գլխավորի կուսակցության ներկայացուցիչը:

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը. որը վարել է կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նիստում որոշվել է մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Քանի որ այս օրերին ԲՀԿ-ն մի քանի քաղաքական ուժերի հետ քննարկում է հնարավոր առավել լայն դաշինքով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հնարավորությունը, իր խոսքում կուսակցության նախագահը նշեց, որ այո, մենք կարեւորում ենք առավել լայն համախմբումը, առավել լայն կոնսոլիդացիան, եթե առաջիկա օրերին այդ համախմբումը տեղի ունենա ԲՀԿ առանցքի շուրջ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առանձին չի գնա ընտրություններին, եթե քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում համաձայություն ձեռք բերվի` ԲՀԿ առանցքի շուրջ:

«ԲՀԿ առանցքը այն է, որ ցուցակը պետք է գլխավորի ԲՀԿ ներկայացուցիչը, իսկ մնացած խնդիրների շուրջ կարելի է պայմանավորվել»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ (1)

iravaban
noric BHK-in gorci drecin, arden parzel en, vor HHK varkabekvac a verjnakan, himi xabelu nor cev en @ntrel: Naxagahi @ntrutjunneri zhamanak BHK shat lav giter, vor ira potencial teknacum 0,3 tokos er havaqelu, dra hamar chmasnakcec, himi masnakceq u teseq inch a linum, heto cer arancqi masin xoseq: Vardan oskanyanin tvac cajner@(jete ardar ancni) qocharjani cajnern en linelu, jev da linelu a 0,0 tokos: paron carukyan aveli lav a mi porcir, xajtarakvelu eq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter