Սևաքարում փլուզվել են սբ. Հռիփսիմե եկեղեցու պատերը և տանիքը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 9-ին՝ ժամը 15.00-ին. տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են 1901 թ. կառուցված սբ. Հռիփսիմե եկեղեցու պատերը՝ 330 քմ և տանիքը՝ 270 քմ, ինչից մասամբ վնասվել է Պ.Սահակյանին պատկանող տան դարպասը և ցանկապատը (6 գմ):
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել