Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ուլեռնանցքները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել