Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած բեկումնային հանրահավաքը:
Հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց սփյուռքյան կառույցների մտահոգություններն ընտրությունների կեղծման վերաբերյալ: Ելույթ ունեցավ արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի որդին՝ Արթուր Գասպարյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 70 համայնքում է հաղթել: «Հլը դու մի նրա խելքին աշեցեց»,- զարմացավ բանախոսն ու շարունակեց,- մենք գիտենք նա որտեղ է հաղթել...Եթե դու նոււյնիսկ 70-րդ հարկից ընկնես, գլուխդ ջարդվելու է»:
Արթուր Գասպարյանն անդրադարձավ նաև ՍԴ-ի գալիք որոշմանը, և նշեց, որ մարտի 23-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը գնալու է թոշակի: Նրան հորդորեց «վերջին անգամ տղամարդավարի որոշում կայացնել, որ ժողովուրդը տեսնի, որ Հայաստանում հնարավոր է արդարություն»:
«Սարդարապատի»-ի ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասաց, որ նախագահ չեն դառնում Երևանը Սումգայիթ դարձնելով, կեղծելով, ստելով: Եվ գործող նախագահը, որ դիմում են, ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Ազատության հրապարակում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իրենք (նկատի ունի՝ իշխանության ներկայացուցիչներին-«Հետք») ամենից շատ վախենում են ազատությունից, ազատատենչությունից, արժանապատվությունից»:
Տիգրան Խզմալյանը կոչ արեց խարխլել այդ համակարգը: Նրա խոսքով՝ փետրվարի 18-ին տեղի ունեցածը պետական հեղաշրջում էր:
«Եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գա հենց հիմա իրեն ընդդիմադիր համարող ուժը՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը ՀՅԴ-ն, մնալու է մկների ժողովը»,- ասաց Տիգրան Խզմալյանը::
«Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իշխանությունը մարզերում անցել է սրացման, որը զգացվել է Գեղարքունիքի մարզում: Եվ այդ ամենն արվում է քրեական տարրերի միջոցով: Սվ Սևանի քաղաքապետն անձամբ էր ղեկավարում սադրիչներին:
Ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել