HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գոհար Քյալյանը` Հ2-ի տնօրե՞ն

Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տված Գոհար Քյալյանը այնքան վիրավորված էր, որ չհամաձայնեց մնալ բուհում որևէ այլ կարգավիճակում, անգամ որպես ամբիոնի վարիչ:

«Հրապարակին» հասած տեղեկություններով` նա սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը: Հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին:

Հեռուստաընկերությունում ոմանք վախով են սպասում նրա գալուստին. տեղյակ են նրա համբավի մասին: Ոմանք էլ հույսեր են կապում, որ նա` որպես լավ կազմակերպիչ, շատ բան կարգի կբերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter