HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկին կալանավորեցին

«Օրենքով գող» Գեւորգ Մելիքյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Օշականցի Գեւորիկ» մականունով, այսօր ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցներն ուղեկցել են Կենտրոնի դատարան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ նիստում դատավոր Մխիթար Պապոյանը որոշել է «օրենքով գողի» նկատմաբ, որպես խափանման միջոց, կիրառել երկամսյա կալանավորումը:

Գեւորգ Մելիքյանին ազատությունից զրկելու պատճառն այն է, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter