HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Փրկվելու շանսեր կան

«Ընդունվել են փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին օրենք, ռազմավարություն, ստեղծվել են ոլորտին աջակցող օղակներ, և նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«ՉԻ» - Հիշում եք, չէ՞, հավերի բազմացման վարիանտների մասին անեկդոտը, երբ բազմաթիվ էքսպերիմենտներից հետո պարզվում է, որ վարիանտ շատ կա, բայց այլևս հավ չկա: Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունը ճիշտ նույն վիճակում է հայտնվել` պարզապես վերացել է. հետևաբար, նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն իսկապես չկա:

Ինչ վերաբերում է փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ռազմավարությանը, ապա Հայաստանի իշխանություններն այդ աջակցությունը ցուցաբերել են փուլ առ փուլ` չորս փուլով: Ճիշտ այնպես, ինչպես բժիշկը` վիրահատության ժամանակ: Հիշո՞ւմ եք փուլերը. «լանցետ... պինցետ... օղի... օղորմի»:

Չնայած` մեր դեպքում փոքր ու միջին բիզնեսը փրկելու հույսեր դեռ կան: Եթե իշխանությունները խոստանան, որ իսկապես նոր օրենք չեն ընդունելու և նոր ռազմավարություն չեն մշակելու, մեկ էլ տեսար` ոլորտն ինքն իրեն ուշքի եկավ: Բայց արդյոք իշխանություններն այդքան ողջամիտ կլինե՞ն:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
HAMOZVATS karox em asel, vor Հայաստանում erkarazhamket TNTESAKAN zargatsman SHARZHICH UZHY da փոքր և միջին ձեռնարկատիրությունն e (linelu).

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter