HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանության կողմից ցույցերի մասնակիցներին նկարահանելու ապօրինության մասին

Այլևս ոչ մեկի համար նորություն չէ, որ ընդդիմության բոլոր հանրահավաքները, երթերը ու ցույցերը զուգորդվում են մի նոր երևույթով` ոստիկանական օպերատորներով:

Ընթերցողի դատին թողնելով ոստիկանության կողմից ցույցերի և, մասնավորապես, դրանց մասնակիցների դեմքերը նկարելու իրական պատճառների շուրջ դատողությունները` փորձենք անդրադառնալ հարցի իրավական կողմին:

Սահմանադրությունն ու օրենքը

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 23-րդ հոդվածի համաձայն «Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով»:

Այսինքն, ոստիկանությունը կարող է ցույցերի մասնակիցների դեմքերը նկարահանել կամ, առհասարակ, նկարահանումներ իրականացնել միայն այն դեպքում, եթե ոստիկանության նման ֆունկցիա ամրագրված է օրենքով:

Այսպիսով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ասում է.

«Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`

1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.

4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.

5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.

6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը»:

Այստեղ հստակ երևում է, որ առնվազն օրենք չխախտող քաղաքացիներին նկարահանելը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում, և  նման գործառույթ չի կարող դրվել վերջինիս վրա, քանի որ նույն օրենքի 4-րդ հոդվածը պնդում է, որ «Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին»:

Այսինքն, ոստիկանության կողմից օրենք չխախտող քաղաքացիներին նկարահանելը օրենքի և սահմանադրության խախտում է: Նման գործառույթ կարող է կատարել միայն ճանապարհային ոստիկանությունը, ում վրա նման ֆունկցիա է դրված «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին» ՀՀ օրենքով:

Ոստիկանների պատասխանի բացառիկ անհիմնավորվածությունը

Ի պատասխան քաղաքացիների բողոքների` ոստիկանները ասում են` «օրենքով արգելված չէ` նկարահանում ենք» և, որպես իրավական հիմք բերում են Կառավարոթան 2007 թվականի թիվ 151 որոշումը: Իսկ երբեմն անգամ ասում են, որ իրենք ոստիկանության «02» լրատվական ծառայությունից են և իրականացնում են լրատվական գործունեություն:

Սակայն, ինչպես արդեն ցույց տվեցինք, պետական մարմինները, ի տարբերություն քաղաքացիների, կարող են իրականացնել միայն այնպիսի գործառույթներ, որոնք ամրագրված են օրենքով:

Իսկ ՀՀ Կառավարության 2007 թվականի թիվ 151 որոշումը, որը իրենից ներկայացնում է ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, օրենքից ցածր իրավական ուժ ունի և չի կարող հակասել օրենքներին և սահմանադրությանը: Բայց անգամ այդ որոշման մեջ որևէ խոսք չկա նման նկարահանումների մասին: Կանոնագրքի 54-րդ հոդվածը ընդամենը ամրագրում է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանների գործողությունները համակարգող կենտրոնը կարող է ունենալ տեսանկարահանող սարքավորումներ:

Հարկ է նաև նկատել, որ ոստիկանության վրա, ինչպես տեսանք, դրված չեն լրատվական գործունեության խնդիրներ/գործառույթներ: Եվ բացի այդ, լրատվական գործունեությունը չի ենթադրում պտտվել հանրահավաքի մասնակիցների շարքերում և բոլորի դեմքերը նկարել:

Նկարահանելը միակ ապօրինությունը չէ

Պարեկություն իրականացնող և քաղաքացիների հետ շփվող ոստիկանները, ի հավելումն նշված իրավախախտումների, համատարած կերպով կատարում են նաև բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մենք կանդրադառնանք առաջիկա օրերին:

Մեկնաբանություններ (5)

hay
Tesaxzikner@ mardkanz vaxeznelu amenastor mijozneriz en. Pastoren havaqnerin masnakzox@ arden darnum e kaskazyal u karox e kanchvel vostikanutyun u yentarkvel hogebanakan u fizikakan xoshtangman. Npatak@ iharke parz e, vor mardik paxnen havaqneri vayriz isk mnazoxnerin tanen bazin u mi gorz sarqen glxnerin. Mer tvaz poxerov tesaxzik en gnum u mez vaxeznum en. Ahavor e, paxeq zoxovurd, ur karox eq, sa antaneli e.
AVETIS
MENQ MIASNAKANUTYUN CHENQ HASGANUM AY HUNASTANITS ORINAK VERDZREQ VOR ANGAM ORINAPAH MARMINER INCH TSUITSER EV PAHANJNER UNEN KARAVARUTYUNITS MER HAY AZG SOVORIR VOR VAX MER EREXANERN EN TARAPELU AYS KEXTOT KARAVARMAN HAMAKARGITS ,,----VERNAGIR 8000 απόστρατοι στη Θεσσαλονίκη AMSI 13.03.2013 . HUNASTANI POLICE BOXOQI HANRAHAVAQ AY SOVORELU SHAD BANER UNENQ ETE ORENGI ERKIR PITI KARUDZENQ . AMOT MER DZEVAKAN QAJ-NAZARNER IRAVAPAHNERIN...
AVETIS
BHK-N EL E TSAXVADZ KEXTOT XAXER E TALIS JOXOVRDI HANDEP ,NRA XOSQERI MEJ EL SHAT ANGAM KASKATSELI , U JSHMARDUTYUN CHKA ,UR GAGIK TSARUKYAN DODI GAGO JOXOVRDI LEZVOV ASADZ URE INCHU JOXOVRDI KOXQIN CHE ,?????? VOROVHETEV NRANQ EL EN TSAXVADZ EV ROBERT KOCHARYANI AYSPES ASADZ QOTOTNERN EN NA E STEXDZEL BHK-N
HARUT
Դուրս է գալիս տարիներ շարունակ ոստիկանությունը կաստինգ է անցկացրել և սերիալ նկարել
Adrine
Մարտի 7-ի Ժառանգության կազմակերպած Վանաձորյան հանրահավաքի ժամանակ, ճանապարհային ոստիկանության մեքենքները անասելի ոռնոցներով սլանւմ էին Արցախ պուրակի հարակից 2 խաչմերուկների արանքում, և այդպես խլացնում միկրոֆոնի ձայնը: Իսկ ժաղովրդից էլ շատ քաղաքացիական շորերով ոստիկաններ կային միտինգի մասնակիցներին խառնոած,որոնց անձամբ դեմքով ճանաչում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter