Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և Երևան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել