HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակային զրույց» միջոցառումների շարք՝ Ազատության հրապարակում

Հայաստանի ներկա քաղաքական միջավայրը և կրթական համակարգը բավարար պայմաններ չեն ապահովում մարդ-անհատի, ինքնորոշված, իրավագիտակից քաղաքացու ձևավորման, զարգացման և հանրային կյանքում ինքնադրսևորման համար:

Նման իրավիճակում, երբ մեծամասնության համար հասարակական կյանքում շոշափելի փոփոխությունների հասնելու միակ միջոցը դիտարկվում է իշխանափոխությունը, ցանկացած անձի կամ վարչախմբի փոփոխություն կրում է ինքնանպատակ բնույթ, եթե դրա համր չկան համարժեք մշակութային նախադրյալներ ձևավորելու հնարավորություն:

Հաշվի առնելով այս ամենը՝ «Ազատագրում» (http://www.facebook.com/groups/161297297357015/) պլատֆորմը նախաձեռնում է «Հրապարակային զրույց» այլընտրանքային կրթական միջոցառումների շարքը, որի նպատակն է հանրային ոլորտի, հանրային կյանքի վերաիմաստավորումը, նոր հանրային դիսկուրսների ձևավորումը, հրապարակների և հանրային տարածքների դերի և նշանակության վերաձևակերպումը, քաղաքային նոր մշակույթի ձևավորումը, ինչը կնպաստի նոր տեսակի, կարծրատիպերից և հիերարխիկ մոտեցումներից ազատագրված սոցիալական հարաբերությունների ձևավորմանը:

«Հրապարակային զրույց» միջոցառումները տեղի կունենան հետևյալ ձևաչափով. առաջին կես ժամվա ընթացքում բանախոսը կներկայացնի թեման, որից հետո միջոցառումը կշարունակվի զրույց-քննարկման ձևով:

Առաջին «Հրապարակային զրույցը» տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում՝ աստիճանների մոտ: 

Առաջին բանախոսն է մշակութաբան Նիկոլ Մարգարյանը:
Թեմա՝ Մշակութային հեղափոխության դիսկուրսն արդի Հայաստանում
1. Մշակութային հեղափոխության ընկալումները արդի հայաստանյան հանրությունում:
2. Երեք մշակութային հեղափոխություններ, երեք տարբեր սցենարներ...
3. Մշակութային հեղափոխության հիմքերն ու հնարավորությունները Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter