HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանացիները հետաքրքրված են հայաստանյան շուկայով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ Սայմոն ֆրեյզերի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման և տնտեսական նոր կապերի հաստատման գործում: Սայմոն Ֆրեյզերը նշել է, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան շուկայում բրիտանական ընկերությանների ներգրավվածության ընդլայնմամբ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: 

Կողմերն անդրադարձել են նաև ֆինանսական, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, դեղագործության բնագավառներում հնարավոր համագործակցությանը: 

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ Սայմոն Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter