Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 247 հաղորդում
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ ստացվել է 247 հաղորդում, որոնցից 187 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից, 5-ը` ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով:
Ստացված 247 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 218-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 3 հաղորդում քննարկման փուլում է:
Դիմումների, հաղորդումների քննարկման արդյունքների մասին տեղեկանքը՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել