HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանանց տոնը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնում

Վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ և ծաղիկներ:

Երեխաները  բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:

Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ:

Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի պատանի դերասանները:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում արդեն երկու տարի է,  ինչ գործում է վերականգնողական կենտրոնը, ուր հաճախում են առողջական տարբեր խնդիրներ ունեցող մեկ տասնյակից ավելի երեխաներ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter