HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նկարում ենք կյանք». երիտասարդներն ընդդեմ թմրամոլության

Երեկ երեկոյան, Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրվեց «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագիրը: Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Ծրագրի հիմնական նպատակը թմրամոլության հետևանքների մասին բարձրաձայնելն է, երևույթի վրա հասարակության ուշադրությունը սևեռելը, քանի որ հաճախ երիտասարդների շրջանում ինֆորմացիայի պակաս կա։

«Թեև Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է թմրամոլության աճ, սակայն հարևան հանրապետությունների հետ համեմատած՝ մեզ մոտ խնդիրն այնքան էլ մեծ չէ։ Բայց, այդուհանդերձ, խնդիրը մտահոգիչ է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ ավելի ու ավելի քիչ երիտասարդներ դիմեն թմրամոլություն կոչվող չարիքին»,- նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

«Նկարում ենք կյանք» ծագրի ժամանակ ելույթ ունեցավ «Արմենոիդս» խումբը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ` ակցիայի ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողների նկարած նկարները կտրամադրվեն բուժհաստատություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter