HY RU EN

«Բարեւ Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»` Շուշան Պետրոսյանին

Սույն թվականի մարտի 13-ին` ժամը 18:00-ից սկսած, նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնի մուտքի մոտ, բարեւեն ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին եւ մինչ համերգի սկիզբը՝ պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»:

Քանի որ մամուլից տեղեկացել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցող այցի մասին, ապա նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին՝ ներկա լինել ցուցահանդես- բողոք ակցիային եւ սեփական խնդիրը բարձրաձայնել:

Հաշվի առնելով ոստիկանների ներկայությունը ցուցահանդեսի եւ ողջ համերգի ընթացքում՝ խնդրում ենք ոստիկաններին՝ ներկայանալ առանց զենքերի եւ պատժիչ զրահատեսակների, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրելու, եւ «Բարեւ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կատարվող յուրաքանչյուր քայլ կատարվելու է խաղաղ՝ առանց հասարակական կարգի խանգարման:

«Խնդիրների գորգով» ցույց են տալու Շուշան Պետրոսյանին՝ «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները եւ թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից եւ բոլոր ազատ քաղաքացիներից: