«Հայկական ժամանակ». օպերայից հեռու
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է:
2008թ. Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ այս անգամ «օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել»:
Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ին Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել