HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հաշվում եք, որ ի՞նչ անեք

ՍԴ անդամ Ֆելիք Թոխյանը երեկ ասել է, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումը ոչ մի ազդեցություն չի ունենա արդյունքների վրա, որովհետև այդ 120 տեղամասերում ընտրողների թիվը մոտ 140 հազար է, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 540 հազար ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 861 հազար:

«ՉԻ» - Խոսք չկա, շատ զորավոր փաստարկ է: Այդպիսով, Սահմանադրական դատարանն ուզում է ասել, որ ընտրակեղծիքները համատարած չեն եղել, շատ-շատ «առանձին դեպքերում» ինչ-որ կեղծիքներ են արձանագրվել:

Թուրքիայի իշխանություններն, ի դեպ, Հայոց ցեղասպանության փաստը ժխտում են ճիշտ նույն տրամաբանությամբ: Ասում են՝ այո, առանձին ողբերգական դեպքեր եղել են, բայց դա համատարած չէր, չէ՞ որ նաև փրկվածներ են եղել:

Ի դեպ, եթե Ֆելիքս Թոխյանի ասած այդ 140 հազար ձայները հանենք Սերժ Սարգսյանի թվերից և գումարենք Րաֆֆի Հովհաննիսյանի թվերին, կստացվի, որ պետք է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: Բայց սա՝ իմիջիայլոց: Պարզապես ՍԴ անդամը ճիշտ կաներ՝ հենց առաջին օրը այդքան բացահայտորեն ցույց չտար իր քաղաքական կողմնորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter