HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՅԴ-ն հրաժարվե՞լ է միավորվել ԲՀԿ-ի հետ

ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար և պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, «Հրապարակի» տեղեկություններով, հիմնականում ուղված է եղել Դաշնակցությանը: Այստեղ դեմ չեն գաղափարական առումով իրենց առավել մոտ կանգնած «հին ընկերներին» ընդգրկել իրենց ցուցակում՝ բնականաբար, ոչ առաջին տեղում և ոչ շատ մեծ քվոտայով, բայց պատրաստ են փոխզիջումների գնալ:

«Հրապարակի» տեղեկություններով՝ ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը և միանշանակ մերժել. ժողովուրդը չի հասկանա: Սակայն ՀՅԴ-ն էլ «դուռը բաց է պահում» հետընտրական քննարկումների և դաշինքի համար: Եթե ընդդիմադիր ուժերը, անգամ տարբեր ցուցակներով գնալու պարագայում, կարողանան ծանրակշիռ ձայներ ստանալ, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, հնարավոր է՝ միավորվեն և քաղաքապետի իրենց կոնսենսուսային թեկնածուին անցկացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter