HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշալույս Թարվերդյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

Տեղի է ունեցել կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել է խորհրդի 28 անդամից 25-ը, այդ թվում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ:

Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էր ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր:

Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

Լուս.՝ www.anau.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter