Ճանապարհային ոստիկանությունը սկսում է ՃՏՊ-ները կանխող հատուկ միջոցառումներ
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետև հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները:
Հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը:
Ոստիկանությունը հետիոտներին և վարորդներին կրկին հորդորում է միմյանց նկատմամբ ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել զիջող և կարգապահ:
Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել