HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինչո՞ւ են տավուշցիները գնում Ռուսաստան

Իջեւան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի շենքի երկրորդ հարկում գործում են ժամանակակից հումանիտար, միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղը եւ ռուսական մշակույթի Իջեւանի «Հարմոնիա» կենտրոնը, որոնք ղեկավարում է ռուսաց լեզվի երկարամյա ուսուցչուհի Սեդա Զարգարյանը: Նրան ռուսական ձեւով` անուն-հայրանունով են կոչում` Սեդա Բագրատովնա:

Տիկին Սեդան անվճար, հասարակական հիմունքներով հանձն է առել «Հայրենակիցներ» ծրագրով իջեւանցիների Ռուսաստան տեղափոխվելու հետ կապված աշխատանքները համակարգել: Նրա խոսքով` դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից եւ Ռուսաստան միգրացիա կազմակերպող կազմակերպությունից եկել են Իջեւան եւ Տավուշի մարզպետարանում պոտենցիալ միգրանտների հետ հանդիպում ունեցել: Սակայն մասնակիցների թիվը քիչ էր, քանի որ կազմակերպչական հարցերը լուծված չէին:

Այս տարվա գարնանը իջեւանցիները հաճախ են դիմել Սեդա Զարգարյանին, որ նա` որպես ռուսաց լեզվի հմուտ մասնագետ, օգնի լրացնել Ռուսաստանում վերաբնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Երբ նման դիմումների թիվն ավելացել է, նրան առաջարկել են անվճար կատարել Իջեւանում այդ ծրագրի համակարգողի գործը:

Մեր այցի ժամանակ տիկին Սեդան իջեւանցի մի կնոջ, ով նրա ծանոթն էր, բացատրություններ էր տալիս Ռուսաստան հիմնական բնակության տեղափոխվելիս ցուցաբերվող պետական աջակցության, նաեւ բնակության նոր վայրում ծագող խնդիրների, «ստորջրյա խութերի» մասին:

Նա այցելուին պատմեց մի կնոջ մասին, ով Ռուսաստանում, չհարմարվելով կյանքի եւ աշխատանքի պայմաններին, ստիպված էր բնակության մի քանի վայր փոխել: Տիկին Սեդան օգնում է իջեւանցիներն լրացնել պահանջվող հարցաշարերը: Ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 15-ը Իջեւան քաղաքից եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մոտ 300 մարդ է դիմել նրան: Ս. Զարգարյանը Ռուսաստանում վերաբնակվելու ծրագրի մասին Իջեւանի տեղական հեռուստատեսությամբ եւ մարզային տպագիր մամուլում որեւէ գովազդ կամ հայտարարություն չի տվել: Ինչու՞:

«Բայց չէ՞ որ Դուք առանց հայտարարության էլ մեր տեղը գտաք: Գնչուական փոստն ավելի լավ է աշխատում»,- ասաց նա: Նաեւ բացատրեց, որ ցանկություն չկա Ադրբեջանին սահմանամերձ Իջեւանի տարածաշրջանից մարդկանց մեծ խմբեր Ռուսաստան տեղափոխել: Ռուսաստանում վերաբնակվողների փաստաթղթերը մոտ երկու ամիս ստուգվում են այդ երկրի անվտանգության դաշնային ծառայության եւ այլ ծառայությունների կողմից:

Ներկայումս տիկին Զարգարյանի մոտ հաշվառված մարդկանց մի մասը Ռուսաստանում վերաբնակվելու համար փաստաթղթեր է պատրաստում, մի մասի գործերն էլ ուղարկվել է Ռուսաստան` միգրացիա կազմակերպող կենտրոն, որը գործում է «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոն» կազմակերպության գրասենյակում, Երեւանի Մանուշյան-72 հասցեում:

Սեդա Զարգարյանն ասաց, որ բավական թվով նոտարական վավերացում ունեցող փաստաթղթեր են պահանջվում Ռուսաստանում վերաբնակվելու համար: Մայիսի 15-ին Իջեւանի քաղաքային մշակութի տանը հանդիպում է կայացել Ռուսաստանում հիմնական վերաբնակվել ցանկացողների հետ, դահլիճը լեփ-լեցուն է եղել, Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ այդ երկրի միգրացիոն ծառայության պաշտոնյաները ներկայացրել են վերաբնակեցման պայմանները:

Տիկին Սեդայի խոսքերով` արդեն պատրաստ են կամ պատրաստման փուլում է 16 ընտանիքի վերաբնակեցման գործը: Ռուսաստանի կառավարությունը հոգում է վերաբնակվող ընտանիքների` Ռուսաստան տեղափոխման տրանսպորտային ծախսերը, նաեւ միանվագ վճարում նոր բնակավայրին հարմարվելու, երեխաների համար:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նաեւ ամեն ամիս հատուցում է (ոչ բոլոր վայրերում) ընտանիքի եկամուտների բացակայությունը, բացի դրանից, հոգում այդ երկրի քաղաքացիություն ստանալու, որպես ձեռնարկատեր գրանցվելու, տարբեր արտոնագրեր ստանալու հետ կապված իրավաբանական գործառույթների ծախսերը: Ի տարբերություն ՀՀ-ի, ՌԴ-ն երկքաղաքացիությունը չի ընդունում:

Այդ երկրում վերաբնակվողները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Վերաբնակեցման ծրագրից հիասթափվածները, եթե ցանկանում են կրկին ՀՀ քաղաքացիություն ստանալ, պետք է երկու տարվա ընթացքում ռուսական պետությանը վերադարձնեն ծրագրով ստացած աջակցության գումարները: Վերաբնակեցման ծրագրում նշված էին Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ` Անդրբայկալյան երկրամաս, Կալինինգրադի մարզ, Պրիմորիե, Կրասնոյարսկ, Ռուսաստանի կենտրոնական շրջաններ եւ այլն:

«Մեծ մասը Ռուսաստանի եվրոպական մաս են ցանկանում տեղափոխվել: Կալինինգրադում բժիշկների եւ մանկավարժների թափուր տեղեր կան: Շատերը Կալուգա են ուզում, որովհետեւ տեղյակ են, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (Կալուգայի Սամո) մայրը ծագումով իջեւանցի է:

Տիկին Սեդան ասաց, որ Ռուսաստանում վերաբնակվողներին տարբեր աշխատատեղեր են առաջարկվում` գիտական պաշտոնից մինչեւ դայակ: Վերաբնակեցման տարածքները բաժանված են երեք գոտիների` Ա, Բ, Վ, սական տիկին Սեդան տեղյակ չէր, թե ինչով են իրարից տարբերվում այդ գոտիները: Իսկ Ռուսաստան մեկնել ցանկացող իջեւանցի աշխատանքային միգրանտներին նա խորհուրդ է տվել իրեն դիմել աշնանը, քանի որ երկու ամիս փաստաթղթերի ստուգում անցնելուց հետո` ամառը, աշխատանքային սեզոնը կանցնի:

Սակայն «խոպանչիները» չեն վհատվել եւ Ռուսաստան են մեկնել ինքնուրույն: Նշենք, որ Իջեւանի շուկայի տարածքից ժամանակ առ ժամանակ ավտոբուսներ են մեկնում Ռուսաստան: Ռուսաստանի հարավային քաղաքներ մեկնող ավտոբուսների մասին հայտարարություններ են տրվել Տավուշի մարզի տեղական հեռուստաընկերություններով:

Սեդա Զարգարյանը իջեւանցիների` Ռուսաստանում վերաբնակվելու պատճառը համարում է մարդկանց սոցիալական պայմանները: Սոցիալական կարիքներից դրդված` նրանք պատրաստ են գնալ ռուսական հեքիաթում նշված` «այնտեղ, չգիտեմ որտեղ» եւ արդեն հասուն տարիքում նոր տեղում նոր կյանք սկսել:

Ադրբեջանի հետ հրադադարի պայմաններում գտնվող Հայաստանի իշխանություններին պետք է մտահոգի ժողովրդագրական ճգնաժամը, շարունակվող միգրացիան (ծրագրերով իրականացվող կամ ինքնուրույն): Պետք է բարելավվեն սահմանամերձ մարզերի բնակիչների կենսապայմանները, այլապես անդառնալի կորուստներ կունենանք:

Մեկնաբանություններ (6)

Luca
To Grish Begian. Hello there. well, I'm sorry to tell you that I'm not haji Luca. I don't know who he is. However, I'm 100 % Armenian; No additives. LOL. I use the name Luca, because of the Italian forward, football player, who's name is Luca Tony. By tha way, I love the Italian Football team.
Luca
These people need jobs. If there aren't any jobs available, then, they'll leave to other countries. They need income in order to survive. The government must plan on how to create jobs in the town of Ijevan. The same applies to other regions in Armenia. Personally, I've done the same because of job Scarcity in the Middle east. I moved out.
Deedo
Russian fascists want to empty Armenia of Armenians and then control it even more than they do know. That is Russia's nasty aim. That is what Russia and its fascists are like. But it is also a result of Sargsyan's being a little compliant Russian puppet and toy. He is a plaything. A lackey of the highest order.
svoy
люди бегут из Армении, т.к. на родине нет работы, нет законности, нет справедливости...правда, им и в России будет несладко, но во всяком случае будет работа и, наверное, стабильный доход...а Россия прежде всего думает об улучшении своей демографии, иначе скоро вообще станет мусульманской страной...
hayeli
This is a russian govermental programm! - Russia friend and enemy of Armenian nation!
Random Armenian
So why is Russia making it so easy to leave Armenia? Why is Russia promoting this?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter