HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց Արմավիրի մարզի ՋՕԸ-երի ղեկավարների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Սարդարապատ համայնքում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ:

Փոխվարչապետը կարեւորելով գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` ՋՕԸ ղեկավարներին հորդորեց  սեղմ ժամկետներում ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ արդեն պատրաստվել ոռոգման կազմակերպման աշխատանքներին:

Քննարկվեց մարզի որոշ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:  ՀՀ կառավարության փետրվարի 21-ի 163 - Ն որոշմամբ ընդհանուր առմամբ  շուրջ 440 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի որոշ տարածքներում սակավաջրության խնդիրը լուծելու համար: Տեղեկացվեց, որ արդեն մեկնարկել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման,  ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ իրականացվելիք աշխատանքների արդյունքում նշված տարածքներում էապես կբարելավվի ջրամատակարարումը: Նա հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման  համար  դժվարություններ ընթացքում չառաջանան:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ մարզի Հայկավան, Մրգաշատ համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում նշված համայնքներում առաջիկայում կմեկնարկեն դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները, այդ նպատակով  ընդհանուր առմամբ 100 մլն դրամ է հատկացվել:  Փոխվարչապետը ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ: Նա նաեւ տեղերում պատասխանատուների հետ քննարկեց ծրագրի ընթացքը, կարեւորեց աշխատանքների ժամանակին եւ որակով իրականացումը:

Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագիրը եւս հիմնականում ուղղվել է դպրոցների վերանորոգմանը: Միայն  այս ծրագրի շրջանակում մարզում կվերանորոգվի 18 դպրոց, որին կուղղվի 1 մլրդ դրամ` մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter