HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀԿ ցուցակում «քողարկված» քաղաքապետացու չկա

Չնայած սպասվում էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում»: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը՝ Հովիկ Մուսայելյանը՝ AP ոլորտի ներկայացուցիչը, «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ ներկա ավագանու անդամները: 

Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւս ցուցակում է՝ հեռավոր համարներում: Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն՝ ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, թերթի տեղեկություններով, այն հատկացվելու է ՕԵԿ-ին՝ վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter