HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում նորի՞ց անտեղյակ են եղել

Սերժ Սարգսյանն ու իր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում են դիվանագիտական ասպարեզում ձախողումների շարանը: Հիմա էլ Խոջալուի դեպքերի վերաբերյալ բանաձեւ է ընդունել Չեխիայի Հանրապետության խորհրհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Ընդ որում՝ ինչպես պնդում են թերթի դիվանագիտական աղբյուրները, այս մասին ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ տեղյակ չի եղել ու, բնականաբար, չի կարողացել համապատասխան խողովակներով կանխել դա, եւ բանաձեւի մասին հայտնի է դարձել այն ընդունելուց հետո: 

Հիմա հայկական կողմը փորձում է հետողորմյա անել, միայն թե խորհրդարանական մակարդակով, ընդ որում՝ այս հարցում ակտիվ են ոչ իշխանական պատգամավորները. ՉՀ ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելենա Ժիգովայի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԴԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ու Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter