HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների վիճակը էկոնոմիկայի նախարարության ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012

Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները

Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:

Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:

Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:

Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:

Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:

Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:

Արձանագրված դրական զարգացումներ

2012 թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:

Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:

Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:

Հաջորդիվ կներկայացվի օմբուդսմենի տարեկան զեկույցի գյուղատնտեսության նախարարության բաժինը։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter