HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան հայտնում է, որ այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կկայանա ցույց` ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի, խոշոր գործարար Մերաբ Ալոյանի (Սուսլովի), ով Ուկրաինայի Հանրապետությունում առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է ցմահ բանտարկության: 

Մ. Ալոյանի փաստաբանների և Հայաստանում նրա պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան ասոցիացիայի համոզմամբ՝ Ուկրաինայում խախտվում են Մերաբ Ալոյանի իրավունքները. կալանավայրում նրան պարբերաբար ենթարկում են խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, հնարավորություն չեն տալիս, որպեսզի տեսակցի իր փաստաբանների հետ, մեղադրանքը հիմնված է ոստիկանության կողմից ծեծի ենթարկված վկաների, այդ թվում նաև՝ չբացահայտված անձանց ցուցմունքների վրա:

Այս փաստերի վերաբերյալ արդեն երկու տարի է, ինչ Ուկրաինայի ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են տեղեկատվություն: Այդուհանդերձ, Ուկրաինայում ՀՀ դեսպանը ցուցաբերում է անգործություն: Հայաստանի Հանրապետության «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի կալանավորված ՀՀ քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները և Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության միջև կնքված պայմանագրերի դրույթները: Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հետևել, որպեսզի այդ քաղաքացիները չենթարկվեն դաժան և մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները արտասահմանում:

Ցույցը կազմակերպվում է Հայաստանի եզդիների ազգային միության, Մ. Ալոյանի համակիրների, բարեկամների և ընկերների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter