HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերում կարգապահության առումով առաջընթաց կա, բայց այն բավարար չէ

2011թ. առաջին 6 ամսում, որը հայտարարված էր կարգապահության կիսամյակ, զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց, սակայն առկա հաջողությունները բավարար չեն, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով շարունակական դարձնել ձեռքբերումները: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Կապանում տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստում:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը նշել է, որ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է իրավախախտումների ու հանցագործությունների նվազում:

Նիստում ամփոփվել է 2011թ. առաջին կիսամյակում զինված ուժերում զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:

ՊՆ-ն հաղորդում է, որ կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները: Ելույթներ են ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՊՆ ռազմական ոտիկանության պետը և բանակային զորամիավորումների հրամանատարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter