HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորաքրոջը գտել է սպանված՝ տան մուտքի մոտ

Այսօր Էդուարդ Սարգսյանը Գավառի ոստիկանությանը հաղորդում է տվել, որ առավոտյան մեկնել է հորաքրոջ տուն, սակայն 59-ամյա հորաքրոջը՝ Արշալույս Սարգսյանին, տեսել է հենց տան մուտքի մոտ՝ մահացած վիճակում:

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Մանվել Շահինյանի, օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի, Գավառի բաժնի պետ Մուխի Կարոյանի գլխավորությամբ, օպերատիվ խումբը` քննիչ Աբրահամյանի գլխավորությամբ: Եկել են նաեւ դատաբժիշկը, փորձաքրեագետը եւ դատախազ Վահրամ Մարգարյանը:

Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը գլխի շրջանում հայտնաբերել է բութ գործիքից ստացված վնասվածքներ, որոնք, ըստ նրա նախնական եզրակացության, հանդիսացել են մահվան պատճառ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության գեղարքունիքի քննչական բաժնում «Սպանության» հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter