Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին
Մարտի 13–ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։
Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել