
ԼՂՀ-ում ուժեղ քամի է բարձրացել
Այսօր՝ մարտի 13-ին, ԼՂՀ տարածքում ուժեղ քամի է բարձրացել: ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության տեղեկատվական բաժնից տեղեկացրին, որ հիմնականում վնասվել են հանրապետության շենքերի տանիքները, պոկվել են պլակատներ, զոհեր չկան:
Ըստ Ստեփանակերտի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության՝ վաղը ԼՂ հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել