HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ նախագահին. «Փնտրում եմ եթե ոչ օրենք, գոնե մարդասիրություն»

Մեծարգո պարոն նախագահ.

Որդուս` Արմավիր քաղաքի բնակիչ, Արմավիրի քաղաքապետի 2011 թ. ընտրություններում շուրջ 6 հազար ձայն (42,5%) քվե ստացած Սևակ Մինասյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ` որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, և ավելի քան 5 ամիս` 2012 թվականի սեպտեմբերի 26-ից նա գտնվում է կալանքի տակ:

Դեպքը, ըստ քրեական գործի նյութերի, տեղի էր ունեցել 2012 թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:30-ի սահմաններում: Նույն օրը հարուցվել էր քրեական գործը: Դեպից 2-3 ժամ անց, տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, որդիս ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին և հավաստիացրել էր, որ ցանկանում է համագործակցել նրանց հետ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նույն օրը, սեպտեմբերի 26-ին կայացվում են որոշումներ` նրան ձերբակալելու և քննչական խումբ ստեղծելու մասին: Քննչական մարմնի նման «օպերատիվությունը» կարող է փաստել և փաստում է մեկ բանի մասին. ազդեցիկ որոշ անձանց համար առիթ էր ստեղծվել որդուս «փակելու», և այն անմիջապես օգտագործվել էր: Ապօրինի, անգամ` անհեթեթ այդ գործողություններին պատշաճ կշիռ տալու համար ստեղծվել էր քննչական  խումբ` այն պատճառաբանությամբ, թե բացահայտման է ենթակա մի բարդ ու ծավալուն աշխատանք պահանջող քրեական գործ: Ինչ՞ու, մեծարգո պարոն նախագահ, ես անհրաժեշտ համարեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել Ձեզ վերոգրյալը այն դեպքում, երբ իմ խնդրանքի առարկան` արդեն դատաքննության փուլում գտնվող վարույթին միջամտելը չէ: Պատճառները երկուսն են. նախնական կալանքի տակ գտնվող որդուս առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, և նրան բարոյապես ու ֆիզիկապես ոչնչացնելու գործելակերպը որդեգրած քննչական և այլ «խմբերին» սթափեցնելու միակ միջոցն է` Ձեր ուշադրությունը գրավել զավակիս նկատմամբ ամիսներ առաջ սկսված ու առ այսօր իրականացվող բացահայտ խոշտանգումների փաստին...

Բժշկական փաստաթղթերը վկայում են, որ որդուս` Սևակ Մինասյանի մոտ առկա են. «Ողնաշարի գոտկասրբանային բաժնի դեգեներատիվ փոփոխությունների MP պատկեր-սպոնդիլոզ, ֆորմինալ պրոտրուզիա մինչև 2մմ` համապատասխան միջողային անցքի աննշան նեղացումով, խառը պրոտրուզիա` մինչև 7մմ դուրալ պարկի դեֆորմացիայով, ներգանգային հիպերտենզիայի MP պատկեր...»: Այդ փաստաթղթերը, որոնք կազմվել էին դեռ 2012 թ. մարտին, գտնվում էին և' խափանման միջոցը ընտրող քննիչների, և' դատարանների ձեռքի տակ: Այլ խոսքով, թե' իրավապահները, թե' դատավորները, մինչև շինծուգործի վերաբերյալ վերջնական դատավճիռը, գիտակցաբար դատապարտում էին որդուս դաժան տանջանքների: Հասկանալի է, որ շուրջ կես տարի բանտախցում գտնվելը էլ ավելի է ծանրացրել նրա առողջական վիճակը: 2013 թ. փետրվարի 5-ին նա ստիպված է եղել ենթարկվել վիրահատության, քանի որ վերը նշված արատները, այն է ողնաշարի ճողվածքները, մեծացել էին ավելի քան 2 անգամ:

Մեծարգո պարոն նախագահ.

Նկատի ունենալով Ձեր վճռականությունը` իրականում բարեփոխել դատական, դատախազական, ոստիկանական համակարգերի գործունեությունը, հույսս չեմ կորցնում, որ անկողմնակալ դատաքննության արդյունքում կկայացվի օրինական ու արդարացի դատավճիռ: Սակայն դա երկար ամիսների հարց է, իսկ որդուս անհապաղ անհրաժեշտ են համալիր բուժումներ և տնային պայմաններ, այլ ոչ թե բանտախցի զուգարանները... Որդուս հակացուցված է կռանալը, անգամ չնչին ծանրություններ բարձրացնելն ու տեղափոխելը, ինչն անխուսափելի է մեկուսարանի պայմաններում: Այլապես, հիվանդությունըկառաջացնի անդառնալի հետևանքներ...

Ես խնդրում եմ Ձեր ուղղակի հորդորը որդուս խափանման միջոցը օր առաջ փոխելու վերաբերյալ, հավաստիացնելով, որ Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Որդիս` նույնպես ...

Սեդրակ Մինասյան 

Մեկնաբանություններ (5)

Արմավիրցիներ
Ախր դու ոնց ես օրենքից ու մարդասիրությունից խոսում քեզ ու քո ընտանիքին արմավիրցիները շատ լավ են ճանաչում. Քո աշխատանքն էլ ենք տեսել, կնոջդ էլ ենք ճանաչում, տղայիդ մասին գոնե սուս մնա ամոթա....
Arman
Նախագահը չի կարող ազդել գործի քննության վրա, դուք որպես նախկին դատախազ, պետք է որ այդ մասին տեղյակ լինեք: Դուք նախագահից փաստացի պահանջում եք գնալ անօրինականության: Իսկ որդուտ բոլորը լավ գիտեն, գիտեն նաև թե քանի անգամ ես կաշին փրկել նման իրավիճակներում, էնպես որ լացակումաց նամակը քեզ չի փրկի:
Arman
Հարգելի Հասմիկ, ես հասկանում եմ, որ ձեր քունը խափանվել է Խլղաթյանի հաղթանակից հետո, բայց դա չի նշանակում, որ comment-ներ գրելիս պետք է բուն թեմայից շեղվեք: Սևակի դեպքի մանրամասներին բոլորը տեղյակ են, նման արարքի համար միանշանակ պատժում են և էստեղ նախագահին խնդրել որևէ կերպ օգնել անիմաստ զբաղմունք է, հատկապես երբ դա անում է նախկին դատախազության աշխատակիցը՝ հստակ հասկանալով, որ երկրի նախագահը էստեղ որևէ դերակատարություն և լիազորություն չունի:
hgf
tes e ova grum, ba qez chanachoxner@ insh kmtacen, gone sus mna
Karine
Դու էլ Րաֆֆիի նմամ հավատում էս թե ձայն էս հավաքել, տղեդ էլ զարմացելա իրա վրա. ինչի համար պիտի ձեզ ձայն տան, այ կաշառակերներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter