HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում  կանխատեսվող  կլիմայական կտրուկ փոփոխությունների  վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը, փոխնախարարները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները:

Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետև մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է գարնանային վարարումներ և սելավային  վտանգներ:

Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  հորդորեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` միջոցներ ձեռնարկել, որպեսզի  հակահեղեղային միջացառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն  ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին և գյուղացիական տնտեսություններին`  հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար:

Կազմակերպել ջրանցքներում նախկինում տեղադրված դիմահարները հեռացնելու աշխատանքները:

Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter