HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը` ԿԸՀ-ի՝ փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:

Վերջին խոսքով հանդես եկան թե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ, փաստաբան Կարեն Մեժլումյանն ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թե պատասխանող կողմն ու 3-րդ անձի կարգավիճակում դատարանում գտնվող, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների ելույթները ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը չէր ընդհատում, թեեւ նրանք երբեմն շեղվում էին գործի առարկայից: Սակայն, Զարուհի Փոստանջյանի ելույթը մի քանի անգամ ընդհատեց` հորդորելով վերադառնալ բուն գործին:

Վերջում Գագիկ Հարությունյանը կողմերին շնորհակալություն հայտնեց եւ ՍԴ անդամներին խնդրեց անցնել խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար: Այն կհրապարակվի վաղը` պատրաստ լինելուն պես:

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Տարօրինակ է, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարտավոր է արդարադատությունը պաշտպանի, սակայն դրա փոխարեն ակնհայտ կեղծ կողմին է որոշել պաշտպանել, իսկ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին պարտավոր էր ընտրողների և ոչ թե ընտրակեղծիքների շահերը պաշտպանել: Դե եկ ու սպասիր թե անարդար համակարգին ենթարկվող ՍԴ-ն էլ ամենաարդար որոշումը կկայացնի:
Նարեկ
Հարգելի Վ. Առաքելյան Սահմանադրական դատարանից շատ բան սպասել երբեք պետք չէ, կարող էր չգնալ խորհրդակցական սենյակ, մենք բոլորս էլ գիտենք ինչ որոշում է կայացնելու, մերժելու է: Արդարադատություն այս երկրում չկա ու չի էլ եղել, եթե մտածում են, որ մի երկու դատավորի պատժելով, աչքերներիս թոզ են փչելու, թե իբր բան են ուզում փոխել, թող որ դրանով իրենք իրենց խաբեն, բայց ոչ մեզ կամ դատավորին պատժելը որն է? Արդյոք արդարադատություն իրականացնողին պատժելով արդարադատություն կստանաս??))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter