
Արցախի նախագահի նախկին թեկնածուի հետ հանդիպմանը մի քանի հոգի է գնացել
Երեկ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանն (2012-ի ընտրություններում նախագահի թեկնածու) ու Վահան Բադասյանը ԼՂՀ Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպում էին նախատեսել: Հանդիպումը, սակայն, չի կայացել: 2-3 ժամ սպասելուց հետո Մարտունու հրապարակում ընդամենը մի տասը մարդ է հավաքվել:
Մարտունի այցելածների թվում են եղել «Սահմանադրական Արցախ» շարժման նախաձեռնողներ Մասիս Մայիլյանն ու Գրիշա Հայրապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել