
«Վրաստանի հայ համայնք»-ի ներկայացուցիչները հանդիպել են ռեինտեգրացիայի հարցերով նախարարին
2013թ. մարտի 12-ին «Վրաստանի հայ համայնք»-ի վարչության ներկայացուցիչները հանդիպեցին Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարար պրն Պաատա Զաքարեիշվիլիին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են վիրահայությանը հուզող մի շարք հարցեր և խնդիրներ. քննարկվեց բարդությունների լուծելու ուղղիները: Այդ թվում՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների ներկայացումը տեղական, տարածաշրջանային և կենտրոնական կառավարումներում, տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հնարավորությունները, խնդիրները և դժվարությունները կրթական համակարգում (մասնավորապես` դասագրքերի, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, 2003-2012թթ. հայալեզու դպրոցների օպտիմալացումը Թբիլիսիում, անճշտությունները, օրենսդրությունում խնդիրները) և այլն:
«Վրաստանի հայ Համայնք»-ը ողջունում է Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարարի մոտեցում և դիրքը, որը նա արտահայտեց վերնշած և այլ հարցերի քննարկման ընթացքում:
«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն
Մեկնաբանել